Լիբանանի խորհրդարանը հունիսի 14-ին երկրի նախագահի ընտրության հարցով 12-րդ քվեարկությունը կանցկացնի

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Լիբանանի նոր նախագահի ընտրության հարցով Պատգամավորների պալատի նիստը տեղի կունենա հունիսի 14-ին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, Էտուալ հրապարակում գտնվող Խորհրդարանի պալատում»,- ասվում է խորհրդարանի խոսնակի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Բըրրին ընտրությունների հաջորդ փուլի ամսաթիվ է նշանակել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 4-ին նախագահի նոր թեկնածու են առաջադրել՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրեն Ջիհադ Ազուրին, որը 2005-2008 թվականներին աշխատել է որպես երկրի ֆինանսների նախարար։

Ազուրը ստացել է երկու հիմնական քրիստոնեական բլոկների աջակցությունը, որոնք գլխավորում են «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը և «Ազատ հայրենասիրական շարժումը»:

Հունվարի 19-ին Լիբանանի խորհրդարանի անդամները 11-րդ անգամ անցկացված քվեարկության ժամանակ չեն կարողացել երկրի ղեկավար ընտրել։ Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է 2022 թվականի հոկտեմբերի 31-ից՝ այն բանից հետո, երբ գեներալ Միշել Աունը վեցամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո լքեց Բաաբդա նախագահական պալատը։