Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնել է Կիև՝ բանակցությունների։ Ուկրաինայի մայրաքաղաքում նա նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի, ինչպես նաև խորհրդարանի պատգավորների հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց երեխաների ապագայի համար։ Բայց նրանք նաև պայքարում են մեր ընդհանուր եվրոպական արժեքների համար՝ խաղաղություն և բարգավաճում: Ուկրաինացիներն արժանի են …