Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա, ուստի մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարաձգելու մեխանիզմը հետևյալն է․ որոշ ժամանակ անց պետք է անպայման նորից ստուգվի ռեակտորի իրանի մետաղի վիճակը և անհրաժեշտության դեպքում որոշակի միջոցառումներ իրականացվեն։

Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ այդպիսի միջոցառումների փուլ անցել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը և թրծվել է ռեակտորի իրանը, ինչը թույլ է տվել ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը։ Գրեթե նույն գործընթացները կիրականացվեն 2026 թվականին, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել շահագործման ժամկետը»,- ասել է Մարջանյանը։

Փորձագետը նշել է, որ մինչև երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանելը անհրաժեշտ է նոր էներգաբլոկի կառուցում, որը Հայաստանի համար կարևոր է ատոմային գեներացիա ունենալու տեսանկյունից։

«Ինչպես գիտեք, նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։

Ըստ համաձայնագրի՝ մեկ տարվա ընթացքում պետք է մշակել ճանապարհային քարտեզ, պետք է վերջանական որոշում կայացնել՝ ռեակտորի տիպի և այլ տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Իսկ արդեն 2024 թվականի ավարտին և 2025 թվականի սկզբին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Ատոմային էներգաբլոկի կառուցումը կարժենա մոտ 3-5 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ խելամիտ ծախս է, և Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա իր տարածքում։ Կարծում եմ, որ 10-12 տարում հնարավոր կլինի այն կառուցել»,- եզրափակել է նա։