Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կորոնավիրուսի համաճարակի առաջին ամիսներին երկրի իշխանությունների գործողությունների վերաբերյալ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել, հայտնում է La Repubblica թերթը։ Ըստ քննիչների՝ կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել Բերգամոյի մի շարք բնակավայրերում կարանտին մտցնելու համար, որտեղ գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը, գրում է News.ru-ն։ Ընդհանուր առմամբ, այս քրգործով մեղադրյալ է դարձել …

