Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Բլինքենը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Հավելենք, որ Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի են ունենալու Բլինքենի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Էմմա Չոբանյան

