29 Մարտ 2023 | 12:17
Ադրբեջանում հարձակում է իրականացվել Մեջլիսի պատգամավորի նկատմամբ․ Բաքուն այն որակում է, որպես «ահաբեկչություն»
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան նախօրեին երեկոյան ենթարկվել է զինված հարձակման իր տան մոտ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ պատգամավորը հրազենային վիրավորում է ստացել ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել, նրան կյանքին վտանգ չի սպառնում։ Թեև հարձակման հանգամանքները բացահայտված չեն, Բաքուն այն արդեն բնութագրում է իբրև …