Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարության, ոլորտային բուհերի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ողջունել է բոլոր ներկաներին, շնորհավորել անասնաբույժներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ։ Արմեն Հայրապետյանին ողջույնի խոսքով հաջորդել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, …

