Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Բալիում կայանալիք G20-ի ղեկավարների հանդիպմանը չի մասնակցի։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։ Պուտինին կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ինքը՝ ՌԴ նախագահը, գործնականում կարող է միանալ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք հանդիպումներից մեկին, ասել է Ինդոնեզիայի ծովային հարցերով և ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդին։ Հավելենք, որ …