Հունվարի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 44-ամյա Վախթանգ Ս.-ն: Նա 2020 թ. դեկտեմբերի 14-ից Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների և հանցագործություններից ստացված եկամուտների լվացման մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

