Պաշտպանի աջակցությամբ դիմումատուն ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հարցում. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Ըստ նրա՝ տևական ժամանակ արտերկրում բնակվելու ընթացքում իր անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն նոր անձնագիր ստանալու նպատակով։ Անհրաժեշտ է եղել ներկայացնել նաև զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Այն իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ իր վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Ըստ բողոքը ներկայացրած անձի՝ արդեն տևական ժամանակ որևէ տեղեկություն չունի գործընթացի վերաբերյալ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը համապատասխան տեղեկանքը և անձնագիրը ստանալու հարցերում:

Բարձրացված հարցի առնչությամբ պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, իրավասու պետական մարմիններից ստացվել են պարզաբանումներ։

Արդյունքում, քաղաքացին հաշվառվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում, նրան տրամադրվել է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: