Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս: Այս մասին գրում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ …

