Մայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի …

