Մայիսի 26-28-ը երկրորդ «EVN Report մեդիա փառատոն»-ը Երևանում կհամախմբի տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու իրենց փորձով և հմտություններով, ընդգծելու լրագրության դերը հասարակության ընկալումների ձևավորման հարցում։ Որպես մեդիա ոլորտում գիտելիքի փոխանակման, բազմազանության և ստեղծարարության իրադարձություն՝ փառատոնը կներկայացնի միջոցառումների լայն շրջանակ՝ ընդգրկելով լրատվամիջոցների էթիկային, հետաքննական լրագրությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին ու փաստերի ստուգմանը վերաբերող թեմաներ, ինչպես նաև …

