ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Պաշտպանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին. «Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու …

