Բլոկադայի 25-րդ օրն Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են: Խանութներից մեկի աշխատակից Տոնյա Մուրադյանն ասում է. «Ներկա պահին ոչ մի սնունդ չկա: Խանութը գրեթե դատարկ վիճակում է: Վիտրինաները դատարկ են: Խանութում կարող ենք ջրեղեն, հաց ու խմիչք գտնել»: Գնորդներից մեկը նշում է․ « Խանութներում տնտեսականին քիչ-միչ է, այն էլ սպառվում է: Բանջարեղեն ընդհանրապես չկա վաղուց»: …

