Ադրբեջանին անկլավները տվել է Մոսկվան․ Բաքուն չունի՛ իրավական հիմքեր՝ ինչպես են գոյացել դրանք․ Ռուբեն Գալչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում փակագծեր բացեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, 1975 թվականի քարտեզի հիման վրա դեմարկացիա և դելիմիտացիա անցկացնելու, անկլավների մասին։ 1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները․ «29 հազար 800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական որոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել»,- ասել է Փաշինյանը։

Factor TV-ին տված հարցազրույցում քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանն ասում է, որ Ադրբեջանի անկլավները Հայաստանում երեքն են, որոնցից երկուսը Տավուշում են և դրանք տրվել են Ադրբեջանին Մոսկվայի որոշմամբ 1936 թվականին, իսկ մեկն էլ Տիգրանաշենն է, որ Մոսկվան տվել է Բաքվին 1939 թվականին։

«Ես խոսել եմ արխիվի մասնագետների հետ, նրանցից ոչ ոք ոչ մի նյութ չունի, թե ոնց են գոյացել այդ անկլավները։ Նկատի ունեմ՝ իրավական հիմքեր ունեցող փաստաթղթեր, որոշումներ չկան, թե անկլավները ոնց են գոյացել։ Մոսկվան գծել է, տվել է Ադրբեջանին և Հայաստանին՝ ասելով, որ սրանք անկլավներ են։ Եթե պարտադրված լինենք ադրբեջանական ակլավները հետ տալ, կշրջափակենք անկլավները, թույլ չենք տա Ադրբեջանը մտնի-դուրս գա՝ ինչպես իրենք փակել են Արցախի ճանապարհը։ Մենք էլ Ադրբեջանի առաջ կփակենք ճանապարհը դեպի անկլավներ, եթե պարտավորված լինենք անկլավները տալ։ Որպեսզի այդպիսի խնդիրներ չառաջանան, ճիշտը փոխանակումն է, այսինքն՝ ներկա դրության պահպանումը»,- ասաց մասանեգտը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան