Դժվար է պատկերացնել, որ Էրդողանն արժանապատիվ կընդունի պարտությունը։ Այս մասին Foreign Policy-ում հրապարակված հոդվածում գրում է Ստոկհոլմի համալսարանի թուրքական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ռուբեն Սիլվերմանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է խաղաղ ճանապարհով չզիջել իշխանությունը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում պարտության դեպքում։ Անդրադառնալով հարցումներին, որոնք ենթադրում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, ընդդիմության …

