Քանի դեռ գնված բնակարանը շահագործման չի հանձնվել, բնակարանի վկայականը չի տրամադրվել, դրա դիմաց վճարված գումարի 75 տոկոսը պետք է սառեցված լինի: Այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում: «Ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները բնակարաններ են գնում, կառուցապատողներն ու …

