ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ քննարկվել են առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։ « Նշվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի համատեղ նախագծերի իրականացման առաջնահերթ նշանակությունը, ինչպիսիք են Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը և «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը»,- …

