«Գումարի անունը ինչո՞ւ ենք գույք դրել», «Գումարը գռեհիկ է հնչում»․ Վարդանյանը՝ Բաբաջանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանին քննարկում է «Էվոկաբանկ» ընկերության կողմից համայնքին 254 մլն դրամ նվիրաբերելու հարցը։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այդ գումարը նվիրաբերվում է Բագրատունյաց պողոտայում գտնվող մարզադպրոցի վերանորոգման համար:

Սիմոնյանը շեշտեց, որ այս նվիրաբերությունը որևէ գործարքի մաս չի կազմում ու նվիրաբերողի սրտացավության դրսևորում է։ Նա նաև տեղեկացրեց, որ գեղասահքի նախկին դպրոցը վերակառուցման ու հիմնանորոգման արդյունքում կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Այնտեղ կդասավանդվի բռցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո և այլն։

«Գումարի անունը ինչո՞ւ ենք գույք դրել»,- հարց հնչեց ավագանու անդամների կողմից։

«Թե ինչու է գումար բառի փոխարեն գույք բառն օգտագործվել, երևի իրավաբանները մեզ կհուշեն,- արձագանքեց փոխքաղաքապետ Սիմոնյանը։

Հնչեց պատասխան, որ գումարն էլ է գույք համարվում՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի։

«Գումարը գռեհիկ է հնչում»,- նկատեց ավագանու անդամ Էլինար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։