ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ վաղը Արցախի անկախության ճանաչման օրինագիծ է ներկայացնելու Կոնգրես։ Այս մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ զրույցում։ «Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում …

