Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլ պաշտոնյաներ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում կրկին նշել է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման մասին՝ պնդելով, թե միայն այդպես է հնարավոր կանխել նոր ցեղասպանությունները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների …

