Թուրքիայի նորընտիր խորհրդարան՝ ազգայնականության 50 երանգներն ու պահպանողականությունը․ Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

13.01.2025 | 12:40
ՌԴ-ում Իրանի դեսպանը բացահայտել է Մոսկվա-Թեհրան ռազմավարական համագործակցության համաձայնագրի մանրամասները
13.01.2025 | 12:36
Չենք աշխատելու, ազգին ոտքի ենք հանելու. «Ոսկու շուկայի» աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:31
Կատալիզատորների գողությունը 12 անգամ նվազել է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:22
Տուգանքի համար նորմալ սերվիս պիտի մատուցենք մարդկանց՝ սկսած մեր թերլցված գծերից․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
13.01.2025 | 12:14
Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:05
Ոսկու շուկայի աշխատակիցների ակցիան ընդդեմ հարկերը բարձրացնելու՝ Կառավարության որոշման. ՈՒՂԻՂ
13.01.2025 | 12:02
«Երևան ավտոբուս»-ը 225 վարորդի թափուր հաստիք ունի, Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը 24-ի է հասել․ ԼՈՒՐԵՐ
13.01.2025 | 11:57
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Կալիֆորնիայի հրդեհներից տուժածներին, այդ թվում՝ հայ համայնքին․ Նիկոլ Փաշինյան
13.01.2025 | 11:55
Ըստ գործի՝ Վաչագան Ղազարյանը Իսակովի պողոտայում գտնվող հող է օտարել Քոչարյանի գրասենյակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 11:49
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում միության աջակցության ասպեկտները
13.01.2025 | 11:44
Կուրսկում արդեն 300 հյուսիսկորեացի զինվորներ են սպանվել, 2700-ը՝ վիրավորվել․ հարավկորեական հետախուզություն
13.01.2025 | 11:39
«Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
13.01.2025 | 11:35
Ժամանակն է՝ էքստենսիվ գյուղատնտեսությունն այլևս պետության կողմից չդիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց․ նախարար
13.01.2025 | 11:31
Լավ հիշեցի` զուգարաններից ի՞նչ կա. Ավինյանը՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 14-ի ընտրություններից հետո Թուրքիայի նոր խորհրդարանը կարող է ավելի բազմազան և գունեղ տեսք ունենալ, որտեղ ներկայացված են 18 կուսակցությունների անդամներ, սակայն ազգայնական և պահպանողական ուժերը, որոնք սփռված են միջանցքի երկու կողմերում, աննախադեպ կշիռ են ձեռք բերել օրենսդիր մարմնում, գրում է Al Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին մայիսի 28-ին սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, առաջին փուլում հավաքելով ձայների 49,5 տոկոսը՝ իր ամբողջ քարոզարշավը հիմնել է ազգային և անվտանգության պատմությունների վրա: Ազգային հպարտությունը «շոյելու» համար նա ցուցադրում է էներգետիկ, ենթակառուցվածքային և ռազմական տեխնիկայի նախագծեր՝ գծելով «մեծ Թուրքիայի» տեսլականը։ Ընդդիմությանը նվաստացնելու և ընտրազանգվածին վախեցնելու համար էլ Էրդողանի թիմը «նկարել է» ահաբեկչության, հեղաշրջումների, Արևմուտքի միջամտության և երկրի մասնատման պատկերներ՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրելով ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ։

Հեղինակը գրում է, որ եթե Էրդողանը վերընտրվի, նա կարող է հույս դնել 600 անդամ ունեցող խորհրդարանում 322 տեղանոց մեծամասնության վրա՝ օրենքների ընդունման համար։ Ամեն դեպքում, նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության մանդատները նախորդ ընտրությունների 295-ից նվազել են 267-ի, մինչդեռ նրա հիմնական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)  մանդատները, ըստ նախնական արդյունքների, ավելացրել են՝ հասնելով 50-ի՝ նախկին 49-ի դիմաց:

Էրդողանի «Ժողովրդական դաշինքի» կազմում խորհրդարան մտած նորեկների թվում են իսլամիստական Նոր բարեկեցություն կուսակցությունը (YRP)՝ 5 տեղով, «Ազատ գործ» կուսակցությունը (Huda-Par)՝ 4 մանդատով:

6 կուսակցությունից բաղկացած ընդդիմադիր «Ազգային դաշինքը», որը քարոզում է նախագահական համակարգը վերացնելո և խորհրդարանական կառավարման համակարգը վերականգնելու մասին, ստացել է 213 մանդատ: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) 2018 թվականի ընտրությունների համեմատ իր մանդատները հասցրել է 169-ի՝ 146-ից, մինչդեռ նրա ամենամեծ դաշնակիցը՝ ազգայնական «Լավ» կուսակցությունը, իր մանդատներն ավելացրել է մեկով՝ հասցնելով 44-ի: CHP-ի պատգամավորների թիվը, ամեն դեպքում, նվազում է 130-ի փոքր կուսակցությունների մանդատների պատճառով, որոնք առաջադրվել էին CHP-ի ցուցակով։ Դրանց թվում են «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) և «Ապագա» կուսակցությունները, որոնք երկուսն էլ գլխավորում են Էրդողանի նախկին համախոհները՝ Ալի Բաբաջանն ու Ահմեդ Դավութօղլուն, որոնք ստացել են, համապատասխանաբար, 14 և 10 մանդատ, և իսլամիստական «Ուրախություն» կուսակցությունը, որը ստացել է 10 մանդատ:

Քրդերի գլխավորած «Աշխատանքի և ազատության» դաշինքը ստացել է 66 մանդատ: Նրա ամենամեծ մասը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), առաջադրվել էր Կանաչների ձախ կուսակցության դրոշի ներքո, ինչը նախազգուշական միջոց է կուսակցությունն արգելելու՝ դատարանի հնարավոր որոշման դեմ: Կուսակցությունն ապահովել է 62 մանդատ, իսկ նրա դաշնակիցը՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TIP) ստացել է մնացած չորս մանդատները։

Գործոնների համակցության պատճառով HDP-ն կորցրել է կազմակերպչական ուժը ճնշումների ֆոնին, որի հետևանքով նրա անդամներից շուրջ 10,000-ը հայտնվել են ճաղերի հետևում: Նաև խորհրդարան մտնելու շեմը անցյալ տարվա 10-ից իջեցվել է  մինչև 7 տոկոսի, ինչը, ըստ դիտորդների, հանգեցրել է նրան, որ HDP-ն կորցրել է որոշ ոչ քուրդ ընտրողների, որոնք նախկինում կաջակցեին կուսակցությանը՝ օգնելու նրան հաղթահարել նախատեսված շեմը։

Լրատվամիջոցը գրում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս ինչպես քաղաքային, այնպես էլ  գյուղական բնակավայրերում աշխատավորական դասակարգի, ցածր եկամուտ ունեցողների շրջանում աճող ազգայնական-իսլամիստական կողմնորոշումը։ Չնայած այդ շրջանակները տուժել են Թուրքիայում տնտեսական ցնցումներից՝ որոշել են  աջակցել Էրդողանի պահպանողական դաշինքին։ HDP-ն էլ ապահովել է քրդերի ամուր աջակցությունը Քըլըչդարօղլուին նախագահական ընտրության ժամանակ, սակայն այդ համագործակցությունը դրդել է  «մտահոգ ազգայնականներին» սատարել ընդդիմության մյուս թեկնածու Սինան Օղանին՝ Էրդողանից ձայներ տանելով։

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան ունի ամենաազգայնական և պահպանողական խորհրդարանը՝ մեկ դար առաջ Հանրապետության հիմնադրումից ի վեր: Միջանցքի երկու կողմերում գտնվող ազգայնական և պահպանողական կուսակցություններն ունեն ավելի քան 400 մանդատ: Կանայք ստացել են 121 մանդատ, որը մինչ այժմ ամենամեծ թիվն է, սակայն կարևոր է այն, որ ովքեր բացահայտ թիրախավորում են կանանց իրավունքները, մտել են խորհրդարան Էրդողանի դաշինքով։

Huda կուսակցությունը, հավանաբար, ամենահակասականն է՝ լինելով «Հիզբոլլահի»՝ զինյալ քրդական խմբավորման մասնաճյուղը, որը կապ չունի նույնանուն լիբանանյան կուսակցության հետ։ Այն պատասխանատու է 1990-ականներին տասնյակ սպանությունների համար, այդ թվում՝ իսլամիստների, որոնք դեմ են նրա արմատական հայացքներին: Կուսակցությունն առաջ է քաշում իսլամիստական արժեքներին համահունչ նոր սահմանադրության անհրաժեշտությունը։

Աճող ազգայնականության ճնշումն է՛լ ավելի որոշիչ գործոն կլինի, քանի որ Օղանի կողմնակիցներն այժմ առանցքային են նախագահական մրցավազքում։ Քարոզարշավի ընթացքում Քըլըչդարօղլուն զգուշորեն հավասարակշռում էր իր հռետորաբանությունը՝ պահպանելու իր ազգայնական դաշնակիցներին՝ առանց քրդերին օտարացնելու: Ամեն դեպքում, ազգայնականներն ավելի են ուժեղացել խորհրդարանում՝ լինելով առանցքային գործընկերներ ինչպես Էրդողանի, այնպես էլ Քըլըչդարօղլուի դաշինքներում։ Մայիսի 14-ի քվեարկությունից հետո ազգայնական գործիչ Թուղրուլ Թյուրքեշը, որը միացել է ԱԶԿ-ին 2015 թվականին, հայտարարել է, որ «թուրքական ազգայնականությունն ընտրությունների միակ իրական հաղթողն է»: Ըստ նրա՝ այն կարող է դառնալ երկրի ամենամեծ քաղաքական ուժը հաջորդ ընտրություններում, եթե ցրված ազգայնական խմբերը համախմբվեն։

Լրատվամիջոցը նշում է, որ արտաքին քաղաքականության մեջ նոր խորհրդարանը միայն ամրապնդելու է Էրդողանի ձեռքերը Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների դեմ ցանկացած նոր ռազմական միջամտության, ինչպես նաև Կովկասում թուրքական ազդեցության ընդլայնմանն ուղղված քայլերում:

Էմմա Չոբանյան