«30 minutes» անունը կրող զբոսանավը, որում երեք ռուսներ են եղել, անհետացել է Կարմիր ծովում, հայտնում է Սաուդյան Արաբիայում ՌԴ դեսպանատունը։ Այդ հարցով զբաղվում են դիվանագիտական առաքելությունն ու Ջիդայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, փոխանցում է Ինտերֆաքսը։ Դիվանագետների տվյալներով՝ նավը նավարկում էր Պորտ Սաիդ-Սուեզ-Հուրգադա-Ջիդա-Ջիզան-Ջիբութի երթուղով։ Ապրիլի 17-ին լիցքավորվելուց հետո այն լքել է Ջիզանի նավահանգիստը, ապա խարսխվել Ռումեյն կղզու …

