Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները պահանջում են մայր գործի նյութերը, որոնց հիման վրա հարուցվել է իրենց գործը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները պահանջում են իրենց տրամադրել այն գործի նյութերը, որոնց հիման վրա հարուցվել է Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը:

Նշենք, որ դատարանում այժմ քննվող քրեական գործը հարուցվել է մեկ այլ գործի նյութերի հիման վրա, որով դեռևս նախաքննություն է իրականացվում:

Այս հիմնական գործից Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է դատարան: Դատախազ Դավիթ Աղաջանյանն այսօրվա նիստի ընթացքում հայտնեց, որ հիմնական գործի բոլոր այն նյութերը, որոնք վերաբերելի են Ծառուկյանի և Առուստամյանի գործին, բերվել են դատարան:

Պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր, հղում կատարելով օրենքին, նշեց, որ անջատված գործը դատարան ուղարկելիս դրան պետք է կցել հիմնական գործի նյութերի ցանկը, իսկ դատարանում քննվող գործով այդ ցանկը կցված չէ:

Պաշտպան Էմին Խաչատրյանն էլ հորդորեց իրենց փոխարեն դատողություններ չանել, տրամադրել նյութերը, որոնց ուսումնասիրության արդյունքում իրենք կգնահատեն այս նյութերի` վերաբերելի լինել չլինելու հանգամանքը: Նիստն այսօր հետաձգվեց իսկ հաջորդը նշանակվեց հունիսի 29-ին: