ՌԴ սահմանամերձ շրջաններում անվտանգության սպառնալիքներն աճում են․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բրիտանական հետախուզությունն այսօրվա զեկույցում նշում է, որ Մոսկվան կարող է օգտագործել պարտիզանական խմբերի ներաթափանցման դեպքերը սահմանամերձ շրջաններ՝ որպես «ապացույց», որ հենց Ռուսաստանն է հանդիսանում «պատերազմի զոհ», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մայիսի 19-22-ը Բելգորոդի շրջանում ռուս զինվորականների և պարտիզանական խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել առնվազն երեք վայրերում։ Ստույգ ասել, թե ինչ խմբերի մասին է խոսքը, դեռևս հնարավոր չէ, սակայն «Ռուսաստանի Ազատության լեգեոնը»՝ կամավորական ստորաբաժանում, որը, իբր, կռվում է Ուկրաինայի կողմից (կազմակերպությունը հայտարարվել է ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում), հաղորդել է ՌԴ տարածք մուտք գործելու մասին։ Լեգեոնի մարտիկների խոսքով՝ իրենք գործողությունն իրականացրել են «Ռուսական կամավորական կորպուսի» հետ միասին։

Ամենալուրջ բախումները տեղի են ունեցել Գրայվորոն քաղաքի շրջանում։ Բախումների պատճառով Ռուսաստանը տարհանել է մի քանի գյուղեր և լրացուցիչ ուժեր ուղարկել այն շրջաններ, որտեղ ընթացել են մարտերը։

Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում սպառնալիքները վերջին շրջանում զգալի ավելացել են․ երկաթուղիներում դիվերսիաներին, մարտական ավիացիայի կորստին հիմա էլ ավելացել են  պարտիզանական խմբերի հետ բախումները, որոնք ներթափանցում են ՌԴ տարածք։

Էմմա Չոբանյան