Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղությանը` Բաքվի հինգ սկզբունքների հիման վրա

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին։ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սեդերֆելտը հետաքրքրվել է խաղաղության օրակարգով՝ նշելով, որ ԶԼՄ-ներում դրական հայտարարություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ալիևն իր հերթին ասել է, թե, իբր, Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումը։ Նա նշել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի տեքստի վերջին քննարկումները երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաև Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպումները ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, և ընդգծել, որ առաջիկայում հանդիպումներ կանցկացվեն միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Բաքվի կողմից ներկայացված 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հատկապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով։ Նա, սակայն, այդպես էլ չի ասել՝ Բաքուն ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տրանսպորտային ու հաղորդակցման գծերի բացման հարցեր։

Էմմա Չոբանյան