Վրաստանում ռուսական ալյուրը փոխարինել է տեղականին․ վրացի ֆերմերները դժգոհում են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրացի ֆերմերները դժգոհում են, որ չեն կարողանում վաճառել իրենց հացահատիկը. ներմուծվող ռուսական ալյուրը Վրաստանում ավելի էժան է, քան տեղական ալյուրը, գրում է Euronews-ը։

Այս տարի ֆերմերները, նախորդ տարվա համեմատ, կրկնակի շատ բերք են ցանել՝ վախենալով Ուկրաինայի պատերազմի պատճառով հնարավոր դեֆիցիտից: Խնդիրներ են ավելացել նաև հողերի վարձակալության թանկացման պատճառով։ Արդյունքում ցորենի գինը բերքի ինքնարժեքից էլ ցածր է եղել, դժգոհում են գյուղատնտեսները։

Վրացի ֆերմերները մի քանի շաբաթից կսկսեն բերքահավաքը, սակայն նրանց ամբարները դեռ լցված են անցյալ տարվա հացահատիկով։ Դրա պահանջարկը չկա. անցած հուլիսին Վրաստանի իշխանությունները մեկ տարվա արգելք են սահմանել ցորենի և գարու արտահանման վրա, մինչդեռ երկրի ներսում նախընտրում են դրսից ստացվող ավելի էժան ապրանքը։

Ռուսական ցորենը զբաղեցրել է վրացական շուկայի զգալի մասը. Ռուսաստանում ցորենի ալյուրի արտահանման մաքսատուրքերը չեղարկվել են, և վրացական ընկերությունների համար ավելի ձեռնտու է գնել ռուսականը, քան Վրաստանում աղացած վրացական ալյուրը, ինչն ավելացնում է ծախսերը։ Սա դժվարացնում է կյանքը ոչ միայն ֆերմերների, այլև առանց պատվերի մնացած ալրաղացների համար։

Տաթև Ֆռանգյան