Բակով հոսող կոյուղաջուր․ շենքի շահագործման թույլտվություն է տրվել առանց կոյուղատար ցանցի և ջրաչափերի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Ամիսներ շարունակ բնակիչները ստիպված են իրենց բնակարաններ ելումուտ անել՝ փորձելով շրջանցել շենքերի մուտքերից մի քանի մետր հեռավարությամբ հոսող կոյուղաջրերը։ Պատճառը վնասված դիտահորն է։

Գարեգին Հովսեփյան 24/30 և 24/33 հասցեների բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ,   պատմեցին, որ մոտ երկու ամիս է՝ փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։ Դիմել են և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, և՛ ՀԷՑ, սակայն այս կառույցներից  պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա՝ այդպես էլ խնդրին համարժեք արձագանք չեն տվել։

Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից, թե ի վերջո ինչպե՞ս պետք է վերականգնվի վնասված կոյուղատար համակարգը, եթե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունից հրաժարվում են քայլեր ձեռնարկել դիտահորը վերականգնելու համար։  Քաղաքապետարանի լրատվական վարչությունից, սակայն, մեզ ասացին՝ խնդրի լուծումն իրենց տիրույթում չէ։

Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն մատուցում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, որի գործառույթներից է նաև կոյուղատար ցանցի վերանորոգումը, խցանումների վերացումը, վթարվածների փոխարեն նոր կոյուղագծերի կառուցումը։

Արդյո՞ք առկա խնդրի լուծման համար բնակիչները դիմել են «Վեոլիա ջուր», եթե այո, ապա ինչո՞ւ ընկերությունը չի զբաղվում խնդրով։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք նախ ստանալ բնակիչներից, պարզվեց՝ այս երկու շենքերի բնակիչներն առհասարակ տվյալ ընկերությանը չեն դիմել, քանի որ Գարեգին Հովսեփյան 24/30 և 24/33 շենքերը չեն գտնվում «Վեոլիա ջրի» հաշվեկշռոււմ։ Թե ինչու է ընկերությունը հրաժարվել այս շենքերը վերցնել իր հաշվեկշռում, բնակիչները տեղյակ չեն։ Պարզաբանման համար Factor TV-ն դիմեց «Վեոլիա ջուր», սակայն մամուլի խոսնակի հետ օրեր շարունակ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։

Այս շենքերին առնչվող խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Պարզվում է՝ վթարված կոյուղագիծը հետևանք է մեկ այլ՝ ավելի գլոբալ խնդրի։ Բնակիչների խոսքով՝ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից շահագործման թույլտվություն ստացած շենքերի կոյուղատարը մինչ այժմ միացված չէ Երևանի կոյուղատար համակարգին։

Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են՝ շենքերի ավարտական ակտը 2015 թվականին է տրամադրվել։ Դրա տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթում եղել են կենսապահովման ոլորտի բոլոր մարմինների դրական եզրակացությունները։

Բացի այս, Factor TV-ն պարզել է, որ շուրջ ութ տարի շահագործվող շենքերի բնակիչները չունեն  ջրաչափ սարքեր, ուստի սպառած ջրի դիմաց որևէ գումար չեն վճարում։ Թե ո՞ր մարմինն է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, պարզ չէ։  Քաղաքապետարանը հորդորում է դիմել «Վեոլիա ջուր», իսկ այնտեղից արձագանքող չկա։

Եվ չնայած Գարեգին Հովսեփյան 24/30 և 24/33 շենքերի կոյուղին միացված չի Երևանի կոյուղատար համակարգին, և շենքերի ջրամատակարում իրականացնող ընկերության հետ պայմանագիր չկա, Երևանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերությանը (ԱՄԵՐԻՔՆ ԲԻԼԴԻՆԳ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ) տվել է շահագործման թույլտվություն, այդպիսով փաստաթղթավորելով չարված աշխատանքները։

Factor TV-ն թեմային առաջիկայում կրկին կանդրադառնա։ Մենք նաև գրավոր հարցում ենք ուղարկել «Վեոլիա ջուր»՝ պատասխան ստանալու ակնկալիքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ջուլյա Ոսկանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: