Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար:

Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը Սարդարապատի հերոսամարտում մեր հաղթանակի անմիջական արդյունքն էր և ավելի քան 500 տարվա դադարից հետո հայկական պետականության վերածննդի հռչակագիրը:

Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից մեր ժողովուրդը, մեր պետական այրերը կարողացան գտնել համախմբման ու զորեղ հակառակորդներին դիմագրավելու ներուժը:

Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և կորուստների դառնությունը, և հաղթանակների բերկրանքը:

Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը:

Այսօր՝ 2023 թվականի մայիսի 28-ին, երբ Առաջին հանրապետությունը վաղուց արդեն պատմություն է, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը մեր ներկան, լավ առիթ է մեր պատմությունը, անկախ պետականության անցած ուղին վերարժևորելու և գնահատելու համար: Ընդհանրապես, թե Առաջին հանրապետության, թե Խորհրդային Հայաստանի վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականներ, սակայն իրականությունն այն է, որ մեր անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է:

Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հաջողություններ, ուժ, կորով ու ամրություն մեր պետականությանը»,- ելույթում նշել է ՀՀ նախագահը: