Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը Երևանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխարեն՝ մասնակցելու է Աֆրիկայի առաջնությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը մասնակցելու է Թունիսում մայիսի 11-20-ը նախանշված Աֆրիկայի առաջնությանը։ Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը ժամանել էր Երևան, այնուհետև հրաժարվել առաջնությանը մասնակցելուց՝ պատճառաբանելով ադրբեջանական դրոշի հետ կապված միջադեպը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որպես այլընտրանք նման առաջարկ է …

