Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանակում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։ Մասնավորապես, ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված հիմնավորման, ոստիկանությունը որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրելու, կադրերի արտահոսքը համակարգից կանխելու, ոստիկանության ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու նպատակով նախաձեռնվել …

