Հայաստանում թմրամիջոցների օգտագործումը երիտասարդների շրջանում մտահոգիչ խնդիր է դարձել։ Այս խնդրի շուրջ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր հրավիրել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։ Քննարկմանը մասնակցող Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ընդգծեց, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ փոխվում են թմրամիջոցների տարածման ուղիները, օգտագործվող նյութերի բաղադրությունները և դրանք ավելի վտանագավոր են դառնում և ավելի մեծ կախվածության մեջ գցում մարդկանց։ …

