Տնտեսությունից ավելի փող ենք հավաքում, մյուս կողմից՝ դա չենք ծախսում․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները։

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ։

Անդրադառնալով ընթացիկ ցուցանիշներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց․ «Կապիտալ ծախսերի առումով ունենք ծախսերի ոչ ամբողջական կատարում։ Մյուս կողմից՝ ունենք հարկային եկամուտների աճ։ Եթե տնտեսությունից ավելի շատ փող ենք հավաքում, մյուս կողմից՝ դա չենք ծախսում, արդյո՞ք ավել հարկեր հավաքելը նպատակահարմար է ու ճիշտ և արդյո՞ք դա տնտեսությանը ավելի շատ վնասում է, թե օգնում։ Կարելի էր այդ փողը թողնել բիզնեսին, որ եթե կառավարությունը դա այս պահին ինչ – ինչ խնդիրներով պայմանավորված չի կարողանում արդյունավետ ծախսել, ապա բիզնեսը արագ ու արդյունվետ ծախսելու ձևերն ավելի լավ կիմանա»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ, այդ հարցը շատ կարևոր է, սակայն դրա պատասխանը միանշանակ չէ․
«Անցած տարի մեր քաղաքականությունը տնտեսության վրա ունեցել է զսպող ազդեցություն, այսինքն՝ բյուջետային ազդակը եղել է 2,1։ Սա լավ է, թե վատ է․ անցած տարվա համատեքստում լավ է, որովհետև եթե զսպող ազդեցություն չունենայինք, ապա ավելի մեծ գնաճ կունենայինք։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք հարկում ենք ճիշտ ոլորտներում, որոնք գերտաքացած են, պատասխանը միանշանակ չէ․ մենք անելիք ունենք, որպեսզի մեր հարկային համակարգն ավելի ճկուն դարձնենք։ Մյուս կողմից՝ չենք կարող շատ արագ ամեն ամիս հարկային դրույքաչափ փոխել այս կամ այն ոլորտի համար։ Ինչ վերաբերում է կատարողականին, այս տարվա առաջին եռամսյակում ունենք վատ կատարողական․ սա մասամբ պայմանավորված է պլանավորման խնդրով»։

Նախարարը հավելեց, որ կարողությունների զարգացումը ևս կարևոր մարտահրավեր է։ «Այս ուղղությամբ ջանքեր ենք գործադրում, որպեսզի նոր մեխանիզմներ ներդնենք, հավելյալ գումարներ տրամադրենք աշխատավարձերի բարձրացման համար․ 2024-ից այս առումով կունենանք լուծումներ»,- վստահեցրեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։