Արցախի ՊՆ-ն ևս հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեց ՀՀ ՊՆ-ն։