ՔՆՆԱՐԿՈՒՄ. Նոր պատերազմի պատրաստվո՞ւմ ենք. ահազանգ՝ ռազմարդյունաբերության ոլորտում խնդիրների մասին

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է անկանխատեսելիությունը, անորոշությունն ամբողջ եվրասիական աշխարհամասում։ Հայաստանի առջև եղած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել։ Ադրբեջանն անցնող երեք տարում մեծ ու միջին մասշտաբի ռազմական ագրեսիաներ է իրականացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, օկուպացրել Հայաստանի սուվերեն տարածքներից առնվազն 150 ք/կմ, Արցախից տարածքներ, գյուղեր։ Փաստն այն է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ չի գործել ռուսական անվտանգային բարձիկը՝ չնայած Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկկողմ անվտանգային փաստաթղթեր, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։

Այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանի նոր ագրեսիաները կզսպեն միայն հայկական ուժեղ բանակը, արդյունավետ դիվանագիտությունը։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը պետք է ունենա և գեներացնի ռազմարդյունաբերական այնպիսի որակյալ կարողություններ, որպեսզի կարողանա դրանք ռազմական գործողությունների մեջ մտցնել և երկար ժամանակ դիմակայել։

Պատերազմը ենթադրում է նաև շրջափակում, զենքի տեղաշարժի խոչընդոտներ, ինչը տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը խոստովանեց, որ հայկական կողմը տոտալ շրջափակման պայմաններում է գործել պատերազմում։

Ռուսաստանը, ինչպես կարելի է հասկանալ հայ պաշտոնյաների խոսքից, գումարը վերցրել է, սակայն չի մատակարարում զինամթերք Հայաստանին։ Հնդկաստանը հետաքրքիր ուղղություն է, սակայն կա տեղափոխման խնդիր՝ արդյո՞ք Իրանի ճանապարհը մշտապես անխոչընդոտ կլինի՝ որպես զենքի մատակարարման ուղի։ ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով արևմտյան պետությունների հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը հանդիպում է սահմանափակման։ Մինչդեռ վերջերս Թուրքիա այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը խոսում էր Ադրբեջանում «Բայրաքթար»-ի գործարանի հիմնման հեռանկարից։

Սեփական և ինքնաբավ ռազմարդյունաբերություն ունենալը կարող է էականորեն լուծել Հայաստանի ռազմական դիմականության խնդիրը՝ ճգնաժամային պայմաններում։

Ինչպիսի՞ աշխատանք է տարվում այսօր, ի՞նչ խոչընդոտներ կան։ Այս հարցերի շուրջ Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են՝ ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկատեր Գոռ Ամատունին, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկատեր Արտակ Ղուկասյանը։

Factor TV-ն այս քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել նաև Պաշտպանության նախարարությանը, սակայն նրանք մասնակից չեն ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում։