Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նախ նշել է, որ հանդիպման նպատակն Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները քննարկելն է և լուծման ուղիներ գտնելը՝ երկիրը օրհասական դրությունից դուրս բերելու և հայրենիքին տեր կանգնելու համար: …