Ուզում էինք պարեկներին ստուգել, գերազանցեցինք արագությունը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում  «2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ պարեկների աշխատանքին և հայտնեց, որ պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են ու վարչական ակտ գրել:

«Գալիս էինք, մեքենայով էինք, և ինքներս ուզում էինք ստուգել, թե պարեկները, այնուամենայնիվ, մտնում են էդպիսի հարաբերությունների մեջ, ինչպիսին ծանոթ էինք տարիներ առաջ:

Մեքենայի ղեկին մեր գործընկեր Մաթևոս Ասատրյանն էր, Սանդիկովը, ես էի, մեծ արագությամբ մտավ Երևան, դա պլանավորված էր: Հին ճանապարհային ոստիկանության ոչ մի հաշվարկ մեզ չկանգնեցրեց ճանապարհին, ասացին՝ շառից-փորձանքից հեռու:

Երևան հենց մտանք, պարեկային մեքենան եկավ դեմը փակեց, մեզ ասացին՝ ճիշտ է, ձեզ շատ հարգում ենք, բայց էս է ձեր խախտման արձանագրությունը: Հետո էլ դես, էլ դեն, բայց դրանից հետո ես ասացի, որ պրոցեսը ճիշտ է գնում: Շարունակությունն արդեն մեզանից  է կախված, մեր մոտեցումներից, նաև՝ ԱԺ-ից: Մեր վերահսկողական ծառայությունները ամբողջ ծավալով անենք»:

Անդրանիկ Քոչարյանը հետագայում խնդրել է ոստիկանապետին, որ խրախուսի ծառայության այդ 3 աշխատակցին:

Մանրամասները՝ տեսանյութում։