Պուտինն ուժը կորցրած է հայտարարել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով ուժը կորցրած է հայտարարել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական ակտերի պորտալում, փոխանցում է Կոմերսանտը։

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին։ Պայմանագրով սահմանվել են մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և մարտական ինքնաթիռների քանակի քվոտաներ։ Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը 2007 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հրաժարվեց վավերացնել պայմանագրի նորացված տարբերակը:

2023 թվականի մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար։ Դրան կից բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «մեծ մասամբ հնացած է և կորցրել է իրականության հետ կապը», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով։

Մայիսի 16-ին այն ընդունվել է Պետդումայի պատգամավորների կողմից, մայիսի 24-ին էլ հաստատվել է Դաշնության խորհրդում։

Տաթև Ֆռանգյան