Ռուսաստանում պրակտիկա է ձևավորվել, երբ ծանր վիրավոր զինծառայողներին առանց ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հետ են ուղարկում մարտական գործողությունների գոտի։ Այս մասին հայտնում է «Ագենստվո»-ն՝ վկայակոչելով Զինվորների մայրերի կոմիտեների միության քարտուղար Վալենտինա Մելնիկովային, փոխանցում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր ստորաբաժանումների հրամանատարները հաճախ զինվորականներին հոսպիտալից ուղարկում են անմիջապես ռազմաճակատ՝ շրջանցելով հանձնաժողովին, որը նշանակում է ծառայության …

