Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ այլևս ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ ո՛չ Եվրամիությունը (ԵՄ), ո՛չ էլ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրը անդամակցի ԵՄ-ին։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին հերթին պետք է «միավորի ու արդիականացնի երկիրը», ինչպես նաև անհապաղ հավանություն տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն, գրում է Teller Report-ը։

Ըստ Վեբերի՝ ԵՄ-ն բաց է իր հարևանների հետ համագործակցության համար, սակայն այժմ միությունը համագործակցության կարիք ունի Թուրքիայի հետ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու, միգրացիոն քաղաքականության, տնտեսական արդիականացման և Կիպրոսի հարցում»։

«Վերջին տարիները ցույց տվեցին, որ սերտ գործընկերությունը կարևոր է, բայց ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն»,- ասել է ԵԺԿ ղեկավարը։

Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին։ 2016 թվականին Թուրքիան վերացրել է վիզային ռեժիմը միության երկրների համար։

Միաժամանակ, անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԵՄ անդամակցության գործընթացի «վերակենդանացման» հարցում դեռևս հույս չունի։

Տաթև Ֆռանգյան