Թուրքիայի Քահրամանմարաշի երկրաշարժից վնասված գործարանում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհ և վիրավորներ կան, փոխանցրում է CNN Turk-ը։ Նշվում է, որ Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանի Քարազիյարեթ թաղամասում երկրաշարժից վնասված մետաղական գործարանում փլուզում է տեղի ունեցել, երբ բանվորներն իրեր են դուրս բերել այնտեղից։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 4 մարդ վիրավոր է։ Գործարանը փետրվարի 6-ին տեղի …

