Տոկաևը Միութենական պետությանը միանալու՝ Լուկաշենկոյի առաջարկը կատակ է համարում

Լուրեր

06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները ռուս-բելառուսական Միութենական պետությանը երկրի միանալու մասին, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

«Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ղազախստանին միանալ Միութենական պետությանը: Ես ըստ արժանվույն եմ գնահատում նրա կատակը: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։  Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք հավատարիմ ենք մնում միջազգային այդ փաստաթղթերի շրջանակում մեր պարտավորություններին»,- հայտարարել է Տոկաևը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր Ղազախստանին և հետխորհրդային տարածքի այլ երկրներին միանալ Բելառուսի և Ռուսաստանի միությանը՝ միջուկային զենքին մոտենալու և այն օտագործելու հնարավորություն ունենալու համար։

Էմմա Չոբանյան