Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» բողոքի ցույց են անցկացրել՝ Ալիևից պահանջելով իրենց գումարը․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվիորեն քննարկվում է օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի մոտ պետական ֆինանսավորմամբ գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  ակցիայի մասնակիցները բողոքում են իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։ Ցուցարարների թվում են եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հրահանգով Լաչինի միջանցքը մի քանի ամիս ապօրինի փակած այսպես կոչված «էկոակտիվիստներից»։ Մասնավորապես, լուսանկարներում երևում են դեռևս դեկտեմբերին Լաչինի միջանցքում աղավնուն խեղդելով հայտնի դարձած տիկինը, նաև՝ «Սոցիալական աջակցություն պատերազմի կանանց վետերաններին» ՀԿ ղեկավար Ռադե Աբբասը, որի կազմակերպությունը ևս ակտիվորեն մասնակցում էր միջանցքի փակմանը։

Ուշագրավ է, որ օրերս Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին աջակցության պետական ​​գործակալությունը հրապարակել էր 2023 թվականի փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։ Արդյունքների հրապարակումից հետո էլ սկսվել է կազմակերպությունների անդամների ցույցը, որոնք բողոքում են իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման  դեմ։  Ի դեպ, այս բողոքի ակցիայից հետո Ադրբեջանի պետական քարոզչամեքենան լծվել է նրանց սևացնելու գործին։

Էմմա Չոբանյան