«Ուղղաթիռով պետք է իջնենք հողատարածք»․ քաղաքացիները ճանապարհ են պահանջում՝ Թբիլիսյան խճուղում գնած իրենց հողերին մոտենալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Արփի Խալաթյանը դեռևս 2019 թվականին Թբիլիսյան խճուղի 11/15 հասցեում հողատարածք է գնել, շինթույլտվություն ստացել, բայց տուն կառուցել չի կարողանում․ ասում է՝ տարածքին մոտենալու ճանապարհ չկա։ Նշում է՝ հատուկ ստուգել են հողամասի հատակագիծը, որտեղ նշված է եղել, որ իրենց հողի ներքևով անցնում  է ճանապարհ, իսկ երբ եկել են տեղանքն ուսումնասիրելու, այնտեղ ոչինչ կառուցված չի եղել, մաքուր է եղել, բաց, և վստահ լինելով, որ ամեն ինչ նորմալ է, հողատարածքը գնել են։

Միայն երկու տարի անց է Արփին պարզել, որ իրենց հողատարածքին կից հատվածը, որտեղով պետք է ճանապարհ անցներ, իր խոսքով, զավթված է։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ելումուտ անել սեփական հողատարածք ու շինարարություն իրականացնել։

«Կա այլ տարբերակ՝ ուղղաթիռով, կա այլ տարբերակ ուրիշ մարդկանց հողերի միջով, բայց դա լուծում չի։ Ես կարող եմ այժմ հարևանիս խնդրել, որ իր հողի միջով գամ, շինարարություն իրականացնեմ, բայց ես չեմ կարող ամբողջ կյանքս նրան խնդրել, որ ինձ համար ճանապարհ ապահովի»,- ասում է Խալաթյանը։

Արփին միակը չէ․ այդն հատվածում հողատարածք ունեցող տասնյակ քաղաքացիներ նույն խնդրի առաջ են։ Նրանցից երկուսին՝ Գագիկ Ղազարյանին և Վահե Ղազարյանին պատկանող հողատարածքին մոտեցանք ոտքով՝ զառիթափ արահետներով։

Վահե Ղազարյանի խոսքով՝ հողատարածքը ձեռք են բերել 3-4 տարի առաջ, շինթույլտվությունը՝ մեկ տարի առաջ, սակայն շինարարական տեխնիկա մոտեցնել չեն կարողանում։

«Բազմիցս դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան, թաղապետարան, էսօր կլուծվի հարցը, վաղը կլուծվի, պարոն Ավինյանի հետ էլ է հանդիպում եղել, այս հարցը բարձրացրել ենք, Ավինյանը ևս կարգադրություն է տվել բացել ճանապարհը»,- ասում է նա։

Այս հանդիպումից արդեն 8 ամիս է անցնել, սակայն հարցը մինչև այժմ չի լուծվել։ Տարածքի սեփականատիրոջը տրված շինթույլտվությունը 2 տարի ժամկետով է, որից մեկ տարին արդեն անցել է։ Ղազարյանը գրություն է ուղարկել  քաղաքապետարան․ «Ի գիտություն, որ չենք կարողանում շինարարություն իրականացնել հետևյալ պատճառով, իրենք պատասխանել են, որ ճանապարհը չենք կարում գտնենք բնության մեջ»։

Իսկ հողի սեփականատերերն ասում են՝ բնության մեջ գտել են ճանապարհը։

«Էս դարում, որտեղ կա GPS հստակ կոորդինատներ, ինչո՞ւ չեն կարողանում գտնել այդ ճանապարհը․ կադաստրի փաստաթղթերում, գլխավոր հատակագծում էդ ճանապարհը հստակ կա նշված»,- ասում է Վահե Ղազարյանը։

Վիճելի տարածքում, որտեղով, հողի սեփականատերերի պնդմամբ, պետք է ճանապարհ անցնի, Գևորգ անունով մի քաղաքացի սեփական տուն է կառուցել։ Մեկ այլ քաղաքացի՝ Սերգեյ Սանթրոսյանը, ցանկապատել է տարածքը, հողային աշխատանքներ կատարել, փայտե տաղավար կառուցել։ Սանթրոսյանը նաև դատարան է դիմել, որպեսզի քաղաքապետարանին պարտավորեցնեն հողատարածքը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրել իրեն։

Նրա ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը պարզաբանում է, թե ինչ է գնման նախապատվության իրավունքը։

«Եթե անձը տարիներ շարունակ տիրապետում է որևէ տարածք, հողամաս, կարող է նախապատվության իրավունքով ձեռք բերելու համար դիմել համայնքին։ Որ մենք համայնքին դիմել ենք, չենք ասում, որ դա պետք է անվճար անցնի մեզ, մենք ասում ենք, եթե այդ տարածքն օտարվող գույքային միավոր է, ապա տվեք մեզ նախապատվություն և օտարեք, և ասեմ, որ համայնքն օտարումը չի էլ մերժել, հակառակը, առաջարկել է սարքել աճուրդային միավոր, մենք հրաժարվել ենք, որովհետև աճուրդով մենք կգնեինք երեք անգամ ավելի բարձր գնով, այսինքն՝ ասել ենք նախապատվություն տվեք, իսկ երբ նախապատվություն է տրվում, մենք գնում ենք մեկ միավոր գնով»,- պարզաբանում է Մարտիրոսյանն ու նշում, որ համայնքի և Սերգեյ Սանթրոսյանի միջև այս անհամաձայնության հետևանքով է գործը հասել դատարան։

Մինչդեռ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը պնդում է, որ այս հողատարածքները զավթվել են, և համայնքը պարտավոր էր վերացնել զավթումը։

Վիճելի տարածքում նաև ծառեր են տնկված։ Ճանապարհ պահանջող քաղաքացիներին քաղաքապետարանից ասել են, որ դրանք հատելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Մարգարիտա Գյուլումյանը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքի 447, 448 հոդվածներով էլ համայնքի իրավասու անձանց համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում զավթումը չդադարեցնելու, ինքնակամ շինությունները չքանդելու համար։

«Մարդն էդ հոդվածը մոռանալով՝ քաղաքացուն է ասում՝ եթե դու քեզ պատկանող հողամասն օգտագործելու ուղղությամբ քայլ ձեռնարկես, քեզ պատասխանատվության ենք ենթարկելու, նայի՝ տես, հանկարծ չմոտենաս»,- ասաց Մարգարիտա Գյուլումյանը։

Նա կասկածի տակ է դնում նաև այն հանգամանքը, որ Սերգեյ Սանթրոսյանը 10 և ավելի տարի տիրապետում է հողատարածքին՝ նշելով, որ այնտեղ աճող ծառերը հին չեն, մինչդեռ Սանթրոսյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հակադարձում է՝ գուցե լավ չեն աճել։

Մարգարիտա Գյուլումյանը պնդում է՝ հողատարածքում առկա կառույցը ևս տասը տարվա վաղեմություն ունենալ չի կարող, որովհետև թարմ տեսք ունի։

Գյուլումյանը նաև նշում է՝ Հողային օրենսգրքի իմպերատիվ պահանջն է, որ ճանապարհային երթևեկության հատվածը չի կարող օտարվել։

Ըստ փաստաբանի՝ այս տրամաբանությամբ կարելի է ցանկացած տեղում ցանկացած հողատարածքի հավակնել։

«Դուք էլ հանգիստ կարող եք գնալ, Արաբկիրի թաղապետարանի հարակից տարածքում մի հատ մանղալ դնեք, կողքը՝ երկու ծաղիկ տնկեք, սետկա քաշեք ու հանգիստ նստեք ձեզ համար, հետո մտնել դատարան ու ասել՝ գնելու նախապատվության իրավունքով տուր ինձ»,- ասում է Գյուլումյանը։

Փաստաբան Մարտիրոսյանը, սակայն, պնդում է, որ իրենք ճանապարհ չեն փակել, որևէ մեկի սեփականության իրավունքը չեն խոչընդոտում․ գլխավոր հատակագծով, որևէ իրավական փաստաթղթով այդ հատվածը սահմանված չէ ճանապարհ, ճանապարհներն անցնում են այլ տարածքով։

«Եթե իրենք ճիշտ են, թող Երևան համայնքից բերեն մի փաստաթուղթ, որտեղ համայնքը կասի՝ հայտնում ենք Ձեզ, որ այս հողատարածքը համարվում է ճանապարհ, պետք է դառնա ընդհանուր օգտագործման կամ չի համարվում, բայց նախատեսվում է այն դարձնել ճանապարհ»,- ասաց Հասմիկ Մարտիրոսյանը։

Մարգարիտա Գլուլումյանը, մինչդեռ, հակադարձում է՝ եթե երրորդ ճանապարհ լիներ, քաղաքացիները դրանով կհասնեին իրենց հողատարածքներին․ նրանց միակ պահանջը ճանապարհն է։

Սեփական տունը կառուցած անձինք հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը, Երևանի քաղաքապետարանից էլ թեև դեռևս 10 օր առաջ խոստացել էին պարզաբանումներ ներկայացնել, մինչև հիմա որևէ պարզաբանում չի տրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան