Ալիևը համաձայն չէ անգամ Լավրովի ասածին՝ Դոնբասի մոդել ԼՂ-ում․ Ադրբեջանը պնդում է՝ հարցի լուծում իր Սահմանադրությամբ. Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Բոլորը

Իլհամ Ալիևը կրկին շանտաժի է ենթարկում ԼՂ-ին իշխանություններին` հայտարարելով՝ ինքը կմտածի Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ համաներման մասին, զիջումների կգնա, եթե կատարեն իր պայմանները:

«Բոլորը գիտեն, որ այսօր այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք գործողություններ իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի։ Բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից»,- այսպիսի սպառնալիքներ է տեղացել Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ արձագանքեց Ալիևին՝ անհասկանալի համարելով նրա հայտարարությունները։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Տեքստը, որ հնչել է, շատ մոտ է դրան, չեմ ուզում մեկնաբանել, լրացուցիչ ճշգրտումներ պետք է մտցվեն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ինչո՞ւ է Ալիևն ավելի սրում հռետորաբանությունը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ալիևը փորձում է ձախողել խաղաղ բանակցությունները։

«ՀՀ-ի նախապայմանն է բանակցություններում միջազգային մեխանիզմը՝ Բաքու-Ստեփանակերտ խոսակցության ժամանակ։ Եվ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ճնշում են Ադրբեջանին, որպեսզի լուծում ստացվի։ Ալիևն այս սպառնալիքներով տորպեդահարում է քննարկումը՝ միջազգային մեխանիզմի շուրջ։ Եթե Ադրբեջանը նույնիսկ համաձայնվի միջազգային մեխանիզմին, պետք է հասկանալ՝ քննարկվելու է ԼՂ-ի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի կազմում՝ առանց կարգավիճակի։ Ադրբեջանը համաձայն չէ նույնիսկ Լավրովի ասածին՝ Դոնբասի մոդելին, Ալիևն ասում է ԼՂ-ին՝ հարցը լուծվի ադրբեջանական Սահմանադրությամբ։ Ըստ էության, Ալիևը հիմա ԼՂ-ի ինտեգրումից է խոսում՝ սպառնալով՝ հրաժարվեք պետական ինստիտուտներից, դարձեք Ադրբեջանի քաղաքացի, կմտածենք՝ համաներում հայտարարե՞նք, թե՝ ոչ»,- ասաց Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան