ՀՔԱՎ-ի հայտարարությունը ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ․ նոր գործողությունների ծրագրի վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ նոր գործողությունների ծրագիրը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտապնության ոլորտում առկա մարտահրավերներին․ ՀՔԱՎ-ը հայտարարություն է տարածել։

2023 թ․ մարտի 12-ին հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) նախագիծը։ Մինչև հանրային քննարկման ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարությունը գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների շրջանակներում 2022 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել էր աշխատաժողովներ՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներին։ Գործողությունների ծրագրի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են բազմաթիվ առաջարկություններ, դիտողություններ և մտահոգություններ։

ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ընդունվի 2023 թ․ հունիսին։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ պետությունը ստանձնում է պարտավորություններ բարելավելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը, ձևավորում է մարդու իրավունքների պաշտպանության տեսլականը, նպատակները և խնդիրները։ Փաստացի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը պետք է արտացոլի պետության քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում, մասնավորապես՝ խնդիրների առաջնահերթությունները, կարիքները, սահմանի հատկացվող ռեսուրսները։ Բացի այդ, ռազմավարությունում պետք է բացահայտվեն և սահմանվեն մարդու իրավունքների լուրջ և համակարգային խախտումները, որոնց լուծման ուղղությամբ պետք է մշակվեն առանձին գործողությունների ծրագրեր։ Կարևոր է, որ ռազմավարական փաստաթղթերի մշակման և ընդունման գործընթացն իրականացվի թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության պահանջներին համապատասխան։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշտադիտարկումը մշտապես հանդիսացել է ՀՔԱՎ գրասենյակի գործունեության առաջնային ոլորտներից մեկը։ 2014 թ․-ից սկսած ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ, բարձրացվել են հարցեր մշակված ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը լավարկելու, հասցեական դարձնելու համար։

Ամփոփելով իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները՝ ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է առաջարկություններ խտրականությունից և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, պատերազմի հետևանքով տուժած անձանց իրավունքների, այդ թվում առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի իրացման և արդյունավետ պաշտանության կառուցակարգերի ներդրման վերաբերյալ։

Երկարատև քննարկումների արդյունքում, գործողությունների ծրագրի նախագծում ընդգրկվել են ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացված այնպիսի առանցքային առաջարկություններ, ինչպիսիք են, օրինակ․

• մշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

• երաշխավորել պատերազմի հետևանքով տուժած անձանց հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը,

• ապահովել զինծառայողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացվելուց առաջ նրա առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության իրականացումը,

• սահմանել հասարակական կազմակերպությունների համար դատարան դիմելու իրավունքը հանրային նշանակության հարցերով, այդ թվում՝ ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով՝ հաշվի առնելով actio popularis սկզբունքը,

• ուսումնասիրել ազգային օրենսդրությունում «դատավորի ընկեր» (amicus curie) կարծիքի հասկացության, ներկայացման կանոնների և կարգի ներդման հարցը,

• ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիր և վերահսկողություն սահմանել իրագործման նկատմամբ,

• ապահովել դատապարտյալի՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների նշանակումից առաջ, ինչպես նաև ազատազրկման ժամկետի ավարտից անմիջապես հետո առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության իրականացումը,

• կատարելագործել բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության իրավական մեխանիզմները և այլն։

Ընդհանուր առմամբ ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացվել է 34 առաջարկություն, որից ընդունվել է 15-ը, մասամբ ընդունվել է 2-ը, չի ընդունվել 16-ը։

Նախկինում ընդունված գործողությունների ծրագրերի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերհանման, արձանագրման և փաստաթղթավորման գործում։

Դրական գնահատելով գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը և որոշ առաջարկությունների ընդունումը, այդուհանդերձ, ՀՔԱՎ գրասենյակը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և խթանման համար գործողությունների ծրագրի նածագծում դեռևս առկա են լուրջ բացեր և թերություններ, որոնց վերացման համար պահանջվում են վճռական ջանքեր, համակարգային մոտեցում և քաղաքական կամք:

Մասնավորապես, բացակայում է, ի թիվս այլի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների բարելավման, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին օրենսդրության վերանայման, հոգեկան առողջության պահպանման, բռնի տեղահանվածների և փախստականների ՀՀ-ում կարգավիճակի սահմանման, ՁՊՎ-ներում վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման համակարգի ներդրման, հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման, աշխատանքային իրավունքների իրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և դրանց ապահովման նպատակով գործողությունների կատարման հանձնառությունը։

Խթանելու համար գործողությունների ծրագրի մշակաման գործընթացում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության պահանջի պահպանումը, ՀՔԱՎ գրասենյակն, արձանագրելով վերը շարադրված բացթողումները, պահանջում է գործողությունների ծրագրի ընդունումից առաջ այն լրամշակել և անցկացնել լրացուցիչ բաց խորհդակցություններ շահագրգիռ բոլոր անձանց մասնակցությամբ, հակառակ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ նոր գործողությունների ծրագիրը նման բովանդակությամբ և թերություններով չի կարող լինել համարժեք մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ պետության ստանձնած պարտավորություններին և երաշխավորել իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։