Հիվանդաորսության էլեմենտներ կան․ մարզերում բաց դռների օրերի էպիդեմիա ոնց որ լինի․ Թորոսյանը՝ Ավանեսյանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 1-ին շարունակվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:
Քննարկվեց առողջապահության ոլորտի եկամուտների և ծախսերի կատարողականը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախարարության իրականացրած 12 ծրագրերն ու դրանց կատարողականները, որոնց շրջանակներում կյանքի է կոչվել 51 միջոցառում:

«Վերջերս մի տարօրինակ երևույթի ենք ականատես լինում, որը կոչվում է՝ բաց դռների օրեր, կարծես մի էպիդեմիա լինի, Երևանի մասնավոր և պետական հիվանդանոցներն ամբողջ օրը մարզերում բաց դռների օրեր են անում,- դիմելով առողջապահության նախարարին՝ նշեց ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ -2018թ առաջ դա նախընտրական փուլում էր տեղի ունենում, գիտենք, թե ինչի համար։ Բայց տարօրինակ է, որ գովազդ է դրվում առողջապահության նախարարության կայքէջում՝ մարզային հիվանդանոցում արտասհամանից եկած գործընկերների կողմից իրականացվող լեղապարկի վիրահատության վերաբերյալ․․․ Այստեղ հիվանդաորսության էլեմենտներ կան։ Երևանից գնում բարեհամբույր կերպով սոնոգրաֆիա են անում, ասում՝ կգաս Երևան, քո ցավի հարցը կլուծենք» ։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, նշելով, որ այլ երկրներից եկած մասնագետների հետ համագործակցության շրջանակներում կատարվում է փորձի փոխանակում, նոր մեթոդներ են կիրառվում, և համագործակցության այս գործընթացը լինելու է շարունակական։

«Բայց միանշանակ պետք է ուշադրության կոնտրոնում պահել այն, որ մարզային բժշկական կենտրոնների համագործակցությունը Երևանի բժշկական կենտրոնների հետ լինի օրենքի և էթիկայի սահմաններում և մարզային առողջապահական համակարգի զարգացման շրջանակում»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։