Ձերբակալված քննիչներից մեկն ազատ է արձակվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի ձերբակալված 4 քննիչներից մեկն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց քննիչի պաշտպան Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչի։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածին 1-ին մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը։ Ըստ իրավապահների՝ քննիչներն իրացրել են իրենց վարույթներում առկա, քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցը։

Գոռ Վարդանյանի խոսքով՝ ԱԱԾ-ն երեկ մի քանի ժամ գործողություններ է իրականացրել քննիչների աշխատասենյակում, ուսումնասիրվել են նրանց վարույթներում առկա իրեղեն ապացույցները։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի վարույթներում առկա իրեղեն ապացույցները կցված են եղել գործերին, պատշաճ վիճակում են գտնվել։ Պաշտպանի պնդմամբ՝ նման պայմաններում քննիչի կողմից թմրամիջոցի իրացման մասին խոսք լինել չի կարող։

Քննիչներին ձերբակալելուց հետո իրավական շրջանակներում լայնորեն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ քննիչները օգտագործել և հյուրասիրել են իրեղեն ապացույց թմրամիջոցը, բացի այդ՝ շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ քննիչները վերադարձման ենթակա այլ իրեղեն ապացույցներ չեն վերադարձրել քաղաքացիներին։
Վարդանյանը, սակայն ասում է, որ խուզարկությամբ հակառակն է հաստատվում․ իր պաշտպանյալի վարույթում առկա իրեղեն ապացույցները գտնվել են փակ վիճակով, իսկ բացված իրեղեն ապացույցները ստացականներով հանձնված են այն անձանց, ում դրանք պատկանում են։

Նշենք, որ քննիչները ձերբակալվել էին՝ դատարան ներկայացվելու համար, բայց նրանցից մեկը, փաստորեն, դատարան չի ներկայացվել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Տիգրան Դավթյանի, Սարգիս Դադոյանի և Վահե Դոլմազյանի վարույթներում նշանակել են մյուս երեք քննիչներին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունները։ Դրանց վերաբերյալ արդեն որոշումներ կայացված են, թե ոչ, մեզ հայտնի չէ։

Արաքս Մամուլյան