Միայն երրորդ ուժերին կարող է շահավետ լինել հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելը․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվությունը։

Միայն երրորդ ուժերին կարող է շահավետ լինել հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելը․ ասաց Արարատ Միրզոյանը։

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա է, բոլոր հարցերը քննարկվում են անկեղծորեն և կառուցողական հունով: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ 2023 թվականի մայիսին վրացական հանրության շրջանում հայատյացության դրսևորման դեպքերին։
«Ժամանակ առ ժամանակ այդպիսի բաներ լինում են։ Բայց երկու երկրների իշխանությունների պարտականությունն է հնարավոր ամեն բան անել, որպեսզի նման դրսևորումներ չլինեն, իսկ եթե կան, ապա արմատախիլ անել դրանք»,- նշեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր միջադեպերին, նախարարը նշեց, որ Հայաստանում հակավրացական հռետորաբանության դեպքեր չկան, այդպիսի դրսևորումներ չեն եղել։
Միրզոյանն ընդգծեց, որ եթե նույնիսկ նման հռետորաբանություն ծագի հասարակական շրջանակներում, ապա դրանում կարող են շահագրգռված լինել միայն երրորդ երկրները, բայց ոչ Հայաստանը կամ Վրաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում։